Սիրիական ընդդիմության նոր ղեկավարն Ասադին հրադադար է առաջարկել
Սիրիական Ազգային կոալիցիայի նոր առաջոնրդ Ահմեդ Ջարբան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրադադար է առաջարկել Ռամադան սուրբ ամսվա ընթացքում: “Reuters”-ին տված հարցազրույցում Ջարբան խոստովանել է, որ առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները Հոմսում:
Ջարբան նաեւ նշել է, որ ընդդիմությունը չի մեկնի Ժնեւ-2 կոնֆերանսին, մինչեւ որ իր ռազմական դիրքերը չհզորանան: “Մենք չենք կարող մեկնել Ժնեւ, եթե մենք ուժեղ չենք”,-հայտարարել է նա: