Պռոշյանում մնացին երեք հոգի
Հուլիսի 4-ին ավարտվեց եկող կիրակի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը: Հինգ թեկնածուից պայքարը կշարունակեն երեքը՝ “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:
Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը եւ: “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Վերջինս Ֆեյսբուքի իր էջում ինքնաբացարկի դիմումի պատճառը բացատրել է նրանով, որ չէր կարող կեղտի մեջ թաթախվել:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարվա ապրիլի 2-ին, գյուղապետարանի առաջ:
Ի դեպ, Արթուր Մուրադյանը նախկին գյուղապետն էր, որ պարտություն կրեց դաշնակցական թեկնածուից: