Վթար Մասիսում, մեկ մահ, մեկ վիրավոր
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 5-ին՝ ժամը 22.38-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են “ՎԱԶ-2106” մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի եւ “ԶԻԼ” մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է։
Վթարի հետեւանքով՝ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի “Էրեբունի” բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: