07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

www_infografika_AM_17.58a6801dc1582

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ