26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահե Հակոբյանը` ամբիցիոզ քայլերով. Հայկական Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում:

Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարևոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ»,- ասաց Հակոբյանը: «Մենք ունենք այն, ինչ ցուցակում ներկայացված է, բնականաբար ցանկացողներ շատ կան»,-իր հերթին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ ակնարկելով, որ կուսակցությունը չի ներկայացրել նրա թեկնածությունը:

Իսկ Վահե Հակոբյանը հավելեց, որ հիմա «ուզբեկների հետ շատ ամբիցիոզ բիզնես-պրոյեկտով» է զբաղված: Արդյոք այդ ծրագիրը գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության ոլորտների՞ն է վերաբերում, որտեղ Վահե Հակոբյանն ու իր հայրն խոշոր սեփականություն ունեն, նա հրաժարվեց մանրամասնել: Նա նաեւ չցանկացավ ասել՝  ծրագիրը Սյունիքի մարզո՞ւմ, թե մեկ այլ բնակակավայրում են իրականացնելու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ