04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մահ միկրոավտոբուսում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում:

42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել:

Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված:

Ըստ ամենայնի` Ազարյանի մահվան պատճառը եղել է հենց թմրանյութը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատել են “Ժողովուրդի” տեղեկությունը` չմանրամասնելով պատճառները, թե ինչու է հանկարծամահ եղել տղամարդը: Միայն նշել են, թե հանգամանքները պարզվում են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ