Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել
Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով: Այդ մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես տեղեկացնում է Գրուզիա օնլայնը, թունավորման փորձի մեջ կասկածանքով ձերբակալվել է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն: Վերջինի տանը խուզարկության ժամանակ հրազենային ատրճանակ է հայտնաբերվել։
Հարկ է նշել, որ հայր Գեորգի Մամալաձեն իր մեղքը չի ճանաչում։