09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որ դեպուտատի կառույց լիներ՝ վրա չէին տա. Առավոտ

Վեց ամիս առաջ “Երիտասարդական մետրո” կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարեւանաթյամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։

Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։

 Ըստ “Առավոտ”-ի, նոր-նոր գրավաճառներն ավարտին են հասցնում այգում վարձակալած տաղավարի շինարարությունը, որպեսզի սկսեն աշխատել, սակայն երեկ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինաթյան եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները լոմ ու բլունգով հայտնվել են տարածքում ՝ ասելով, որ տաղավարի դիմացի սալիկապատումը, որը դեպի տաղավար մի քանի մուտք է ապահովում այցելուների համար, պետք է քանդեն։

Վերահսկողները հայտնել են, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում ապօրինի է։

 Գրավաճառների խոսքերով՝ “միլիոնով վարկեր” են վերցրել, որ կառույցը ավարտուն տեսքի բերեն, եւ եթե քաղաքապետարանը քանդի այդ տարածքը, նրանց բիզնեսը եւս մի քանի ամսով կհետաձգվի։ “Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա”,– ասում էին գրավաճառները։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ