20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լյովա Խաչատրյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջադրվելու է ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Այս մասին նա ասաց Henaran.am-ին: Դիտարկմանը, թե այս մարզում էլ է «թեժ» պայքար սպասվում, նա արձագանքեց. «Ժողովուրդը շատ լավ գիտի՝ ում տա իր ձայնը»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի հուշագրի ստորագրմանը, որի մասին մամուլը պարբերաբար գրում է, Լյովա Խաչատրյանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվություն չունի: «Ես կարծում եմ, որ ժողովուրդն իր քվեն պետք է տա նրանց, ում վստահում է: Կարծում եմ, որ վստահում է Ծառուկյանին ու նրա թիմին»:

Նա հավելեց, որ որպես քաղաքացի պատրաստ են ընդունել բոլորին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ