Ավրիլ Լավինն ամուսնացել է /ֆոտո/
Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն ամուսնացել է իր ընտրյալի` “Nickelback” խմբի վոկալիստ Չեդ Քրյուգերի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում:
Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել 110 հյուրեր` նրանց հարազատները եւ ընկերները: Նշենք, որ զույգի սիրավեպն սկսել է 2012-ին: Ավրիլ Լավինն ամուսնացել է ոչ թե ավանդական` սպիտակ զգեստով, այլ` սեւ: Քրյուգերը եւս հարսանիքի համար սեւ գույնի կոստյում է ընտրել:
38-ամյա Չեդ Քրյուգերի համար սա առաջին ամուսնությունն էր: Լավինի համար, ով ամուսնուց 10 տարով փոքր է, երկրորդն է: 2009-ին նա բաժանվեց “Sum 41″ խմբի վոկալիստ Դերիկ Ուիբլիից, ում հետ ամուսնացել էր 3 տարի առաջ:
Քրյուգերը Լավինին ամուսնության առաջարկություն էր արել 2012-ի օգոստոսին` Փարիզում, որից հետո էլ զույգը հայտարարեց իրենց առաջիկա հարսանիքի մասին: