26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կհաղթահարե՞ն հինգ տոկոսը

Երեկ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, դաշնակցական, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է՝  ՀՅԴ-ն ընտրություններին կգնա միայնակ՝ առանց դաշինքի:

Անդրադառնալով այս թեմային՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Դաշնակցությունը Քոչարյանի  ժամանակներից էլ իշխանություն է:

Իրենք, արանքում գուցե ընդդիմադիր են երևացել, բայց  այսօրվա, այս երկրի վիճակի պատասխանատուներից մեկն էլ ՀՅԴ-ն է. այդ կուսակցությունը  բարձրաստիճան պատոնյաներ է  ունեցել: Հիմա  առանձին է գնում ընտրությունների: ՀՅԴ-ն  ո՞ր լավի համար պիտի հաղթահարի հինգ տոկոսը: Այո, ՀՅԴ-ում կան լավ, ազգասեր տղաներ, բայց նրանք միջին հատվածում են. այդպիսիները մեր երկրում վերին օղակներում չեն լինում: ՀՅԴ-ն հույսը դրել է ընտրակեղծիքի վրա: Այս կուսակցությունը բազում մեղքեր ունի: Հայ ժողովուրդն իրենց ինչո՞ւ պիտի ձայն տա», – նշեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ