26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Սարգսյանը հեռացավ Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ասուլիսի ընթացքում  ասուլիսը վարող Անժելա Թովմասյանը զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին. վերջինս հաստատեց այդ տեղեկությունը:

Հիշեցնենք՝ օրերս  «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Ավելի ուշ ստոեղծվող դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) եւ Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան):

Նշվում էր, որ առաջիկա դաշինքի համապետական ցուցակը, մանեայն հանավականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ