26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վեցից հետո՝ ընդդիմադիր»

Երեկ ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ զբաղեցրած պաշտոնից ազատվելու հրաժարականի դիմում է ներկայացրել:
Անդրանառնալով այս թեմային ՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ կասկածելի է, որ  Զաքարյանը  սկսեց ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց պաշտոնից  ազատվելու դիմումը դեռ նոր է գրում:

«Կասկածը, իհարկե, դիմում գրելուց հետո  քչանում է, բայց ոչ թե պիտի դիմում գրեր, այլ նրան վաղուց պիտի ազատեին:  Ստացվում է՝ ինքը կամավոր եկել, գնացել է, իրականում պետք է ուրիշ կերպ լիներ: Մեր երկրում  հենց  որ մարդը դուրս է գալիս իշխող կուսակցությունից, մտնում մեկ այլ կուսակցություն, այն էլ այնպիսի կուսակցություն, որն իշխանափոխության է ձգտում, սովորաբար այդպիսիք պաշտոններից անմիջապես զրկվում  են:ն Մեր իշխանություններն այնքան լիբերալ չեն, որ այսքան ժամանակ նրան պաշտոնում թողնեին», – նշեց Սոս Գիմիշյանը:

Սոս Գիմիշյանը շեշտեց՝ զարգացած երկրներում ներմալ երևույթ է, որ  ինչ-որ մեկը զբաղեցնի բարձր  պաշտոն, բայց, միևնույն ժամանակ լինի ընդդիմադիր կուսակցության անդամ, բայց մեր երկրում իրականությունն այլ է:

«Ասենք՝ օրենքով սահմանված է՝  մարդը մինչև վեցը կարող է աշխատել, իր պաշտոնը զբաղեցնել, իրականացնել իր գործունեությունը, իսկ   վեցից  հետո՝ ընդդիմադիր լինել: Աշխարհում կան նման բաներ: Բայց մեր երկրի դեպքում այդպես չէ: Զարմանալի է, թե նա ինչու միանգամից չէր ազատվել», – նշեց Սոս Գիմիշյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ