26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ամեն ինչ արել են օրենքի տառին համաձայն»

«Նայելով ադրբեջանական մամուլը, լսելով Բելառուսի պաշտոնական անձանց հայտարարությունները, հասկացվում է, որ ամեն ինչ արել են օրենքի տառին համաձայն, մեջբերումներ են անում օրենսդրությունից,  Քիշնևի կոնվենցիայից: Այսինքն ստացվում է, որ ամեն ինչ օրենքով է»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց   իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով   բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու  փաստին:

Իրավապաշտպանը հիշեց  Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, երբ  շատերը կարծում էին, որ այն ինչ արվել է օրենքով, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին, նորմերին:

«Իրականում դա այդպես չէ:  Միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը չեն կարող խրախուսել այդպիսի երևույթներ, որոնք ուղղակիորեն խոսում են մարդու արժանապատվության հանդեպ արհամարհանքի, ուղղակի գրած նորմերի ոտնահարման մասին»,- ասաց Լ. Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ