16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վանաձորցի պաշտոնյան բռնվել է կաշառք ստանալիս

Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի եւ ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող եւ համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ