26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Oбижник» ու դավաճան չեմ համարում. Նաղդալյանը՝ Հ. Աբրահամյանից ու մյուսներից

«Ես համոզված եմ, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ: Եթե ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգու , որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունց հետո մեր երկրում այսքան մեծ կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում կուսակցության շարքերը լքածներին և նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նա «Հանրապետականների» շարքերը լքածներին, ինչպես ինքը որակեց, «обижник» չի համարում: Միևնույն ժամանակ նա նաև կուրուստ չի տեսնում: «Այն կարծիքին չեմ, վստահաբար, որ ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ, ես նրանց ոչ էլ «обижник» ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել: Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցության ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով, հիմա, երբ մեր ղեկավարի և կուսակցություն ղեվարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ և նվիրվածությումբ:

Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհագստացան իրենց մակարդակի, հեղինակության, աստիճանի, ըստ էության, կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավմամբ: Այս պարագայում ավելի կարևոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությանը: Խորապես վստահ եմ, որ կորցնելով այս ժամանակահատվածում մեր նախկին կուսակից ընկերներին՝ մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ