26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստորագրահավաքին միացել է 19 պատգամավոր

ՀԱԿ խմբակցության` Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը` կապված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետաձգման հետ, դեռևս կասկածի տակ է: Թեև այսօր արդեն ստորագրահավաքի 3-րդ օրն է, միևնույն է, դեռևս ընդամենը 19 պատգամավոր է ստորագրել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա հայտնեց, որ ստորագրահավաքին միացել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ անհրաժեշտ է 27 ստորագրություն: Ստորագրահավաքի նպատակն է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անվավեր ճանաչելը: Հիշեցնենք, որ երեկ ստորագրահավաքին միացել են պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Լյուդմիլա Սարգսյան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ