Առաջին տիկնոջ փորձարկումը /վիդեո/
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում “Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ” կուսակցության կողմից առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիևային առաջադրելը քաղաքական տեխնոլոգիայի կիրառում է:
”Քաղաքական տեխնոլոգիաների փորձարկումներ են, և դեռ պարզ չի` առաջադրվում է, թե ոչ, ուղղակի նրանք հայտարարել են, որ նման մտադրություն ունեն: Այդ փոքր կուսակցությունը, որ իշխանական դաշտում է գործում փորձարկումներ են անում, որ միգուցե հետո ինչ-որ բանի համար պետք լինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Իսկ արդյոք նման տեխնոլոգիաները կզարգանան նաև ՀՀ-ում, դիտեք` տեսանյութում:
Նշենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններն սկսել են ստուգել “Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ” կուսակցության գործունեությունը, որն առաջադրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Կուսակցության ղեկավարությունը պնդում է, որ առաջին տիկնոջ թեկնածության առաջադրման հետ կապված սկանդալի հետքերը տանում են Մոսկվա: