15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Շահագործել է հոգեկան հիվանդներին

Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի “Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետեւանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք եւ ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի եւ իր բարեկամների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաեւ, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:

Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ