14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սանկցիա “Հարսնաքարի” գործով ամբաստանյալի մոր նկատմամբ /վիդեո/

“Հարսնաքարի” գործով դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանը խիստ սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գագիկ Մարգարյանի մոր նկատմամբ:

Վերջինս դահլիճում նստած վկայի հարցաքննության ժամանակ դիտողություն արեց տուժողների փաստաբանին: “Ինչ եք հարցեր տալիս, իմանա կասի”,-տեղից ակնարկեց տիկինը:

Դատավորը նրան մեկ ամսով զրկեց դատական նիստերին մասնակցելուց: Տիկին Խաչատրյանը փորձում էր արդարանալ եւ նստելով տեղը՝ ասաց` “Դուրս չեմ գալու, ես մեղավոր չեմ”:

-Տիկին, ձեզ դուրս կհիրավիրեն հիմա,-ասաց դատավորը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ