26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, թե բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ նշանակություն են ունենալու ՀՀ-ի ապագայի համար առաջիկա ընտրությունները: «Ու չնայած Մանտրայի նման մենք ամեն օր լսում ենք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կամքի մասին, բայց որոշ պաշտոնյաների ու մարզպետների մոտ ադրենալինի և վատ խոլեստերինի ամպրիտուդի լուրջ տատանումներ են նկատվում: Վերջիններս իրենց գինը բարձրացնելու համար անցել են սպառնալիքների ու ահաբեկումների իրենց հոգեհարազատ ժանրին»,-ասաց նա: Նա օրինակ բերեց, որ ոմն մարզպետ հրավիրել է գյուղապետերին ու փորձել սպառնալ՝ հայտարարելով, որ «մարզում մառոզ անողն ինքն է»:

«Իհարկե, մառոզի լավագույն մասնագետը ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ մառոզ անող մարզպետը կարող է հաստքիային պաշտոնի անցնել, և աշխատավարձի չափից հասկանա՝ մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում: Մեկ բան հստակ է, եթե այդ անձանց մոտ վստահության կատարյալ երաշտ է, և փորձում են կոմպեսացնել մառոզներով ու այլ եղանակային տեղումներով, խոստանում եմ՝ շատ արագ մնալու են իրենց խոստացած մառոզի տակ»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ժամանակն է հասկանալու ահաբեկումը, անձնագրի պատճե հավաքելը, գործից հանելը, գործ տալով քվե չեն դառնում, այլ քվե դառնալու է հեղինակությունը և աշխատանքը, ժողովրդի հավատը և վստահությունը: «Խորհուրդս բարի ՝է քաշից ավելի պարտավորություն մի վերցրեք՝ քաղաքական գրիժան անբուժելի է: Կոչ եմ անում լրջորեն գնահատել ընտրության կարևությունը ՀՀ ապագայի համար և չփորձել հին ու բարի ժանգլյորությամբ քվե սարքել, չի ստացվի»,-ասաց նա՝ զգուշացնելով, որ այս անգամ անուն չի տալիս, բայց կոչ է անում սթափվել: «Այս դասին այսքանը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ