15 Հունիսի, Saturday, 2024
KFC

2 րոպե ժամանակ եք ունենալու, կոչ եմ անում օգտվել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» դաշինքի անդամ է, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ 2 ամսից կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ և խորհրդարանական, և նախագահական ընտրություններ են:

«2 ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց ու պետութան առաջիկա տարիների ճակատագիրը, արդյոք ապրելու են փոքրաթիվ հարուստների ու աղքատների Հայաստանում, որտեղ մեր վճարված հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների գրպանի գումարի, թե մենք գտնելու ենք ելք դեպի բիզնեսի համար մրցակցային պայմաններ ունեցող Հայաստան, որտեղ աշխատանք գտնելը հեշտ լուծելի խնդիր է, ոչ թե շռայլություն»,-ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ Ելք դաշինքն առաջարկում է ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Նա հավելեց, որ ընտրությունների օրը ուղիղ 2 րոպե են ունենալու քաղաքացիները՝ որոշելու համար, թե որ Հայաստանին են կողմնակից: «Ամեն ինչ կախված է ձեզանից: 2 րոպե ժամանակ ենք ունենալու, և կոչ եմ անում օգտվել այդ ժամանակից»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ