26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարկ է, նվեր չի, Ձմեռ պապիկը չի տալիս. Վ. Բաղդասարյան

«Բնակարանայաին հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե չեն նախատեսում երաշխավորի ինստիտուտը փոխել, քանի որ այսօր տարածված բնույթ է կրում, երբ երաշխավորը ուրիշի չմարված վարկի պատճառով վարկ չի ստանում: Ներսես Երիցյանը նշեց, որ պահանջում ներառել են, որ առնվազն երաշխավորը տեղյակ լինի:

Մկրտչյանը նաև հարցրեց, թե չի՞ կարծում, որ պետք է կանխվճարը զրոյեցվի, քանի որ երիտասար ընտանքիները դժվար կարողանան վարկի 30% կանխավճար ունենալ: Ներսես Երիցյանը միջազգային փորձը օրինակ բերեց, որ ոչ թե կանխավճարը նվազեցնում են, այլ ինստիտուցիոնալ համակարգ են ստեղծում և մարդուն ստիպում են, որ եկամուտները խնայի և ճշգրիտի մինչև վարկ վերցնելը:

Իսկ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին հարցրեց, թե 12% հիփոթեքային դրույքաչափերն արդյոք արտոնյալ պայմաններ են: Պատգամավորը նշեց, որ ուսումնասիրել է բավական երկրների փորձ, որտեղ մինչև 3%, 5-7% հիփոթեքային վարկ է տրամադրվում: «Այսօր լավ վարկային պատմություն ունեցող անձը, որ դիմում է վարկ ստանալու համար բանկին, կարողանում է 10-12%-ով վարկ ստանալ, որն է առավելությունը: Չե՞ք կարծում, որ ԿԲ-ն պետք է բանկերին հորդորի վեր նայել, ունենք ազդեցության այդ ոլորտները, արդյոք եղածը հասանելի է հանրությանը»,-հարցրեց նա:

Ներսես Երիցյանը պատասխանեց, թե 12%-ը միանշանակ չէ, տարբեր տոկոսադրույքներ կան, որոնք կարող են լինել բարձր և ցածր: Ըստ նրա, օրինակ՝ դոլարայինը ավելի ցածր է, կառավարության ծրագրով երիտասարդների համար հիփոթեքային վարկը շատ ավելի ցածր է՝ 6,5-8% հասնելիություն: Ինչ վերաբերում է 12%-ին 10 տարվա համար, ապա ըստ Երիցյանի՝ մեր երկրի համար տրամաբանական է, քանի որ այդքանը նաև պետական պարտքի տոկոսադրույքն է, այսինքն՝ պետության ռիսկն է գնահատվում և ոչ թե մասնավորինը:

Վահրամ Բաղդասարայնի համար պատասխանը համոզիչ չէր: «Լիարժեք չհամոզեցիք: Փորձի համար վաղը ձեզ մի տասը հոգու ցուցակ պետք է ուղարկեմ, երիտասարդ ընտանիքներ են, որոնք վարկառու են և պետք է հետևողական լինեմ, որ այդ ընտանիքերին պատրաստ եք տրամադրել»,-ասաց նա: Երիցյանը նշեց, թե ինքը պատրաստ է Բաղդասարյանի հետ աշխատել: «Ներողություն, Դուք իմ հետ մի աշխատեք, բանկերի հետ աշխատեք, վաղը ուղարկե՞մ այդ ցանկը»,-կրկնեց նա:

Ներսիսյանը նշեց, թե ԿԲ-ն չունի լիազորություններ բանկերին ստիպելու վարկերը իջեցնել, բայց քաղաքականություն է իրականացնում, որ տոկոսադրույքները իջնեն: «Դրա համար ինստիտուտ ենք ստեղծել, հիմնադրամ, երիտասարդ ընտանիքների համար, այդ տասը թեկնածուները կառաջարկեմ՝ այնտեղ դիմեն, այդ հիմնադրամը վարկային ռիսկը գնահատելով, կփորձի տրամադրել: Կարծում եմ՝ որևէ մեկը դիմի այդ ինստիտուտին, եթե ի վիճակի է կառավարության կողմից սահմանված պահանջները բավարարել, ապա կստանա այդ հիփոթեքային վարկերից»,-ասաց նա:

ԿԲ փոխնախագահը նշեց, որ չեն կարող սահմանված պահանջները բավարարել, ապա չեն կարող տրամադրել: «Վարկ է, նվեր չի, Ձմեռ պապիկը չի տալիս, դա իմ դեպոզիտն է, քո դեպոզիտն է, մյուսի դեպոզիտն է, քաղաքացիների ավանդներ են, որի հաշվին էլ վարկերը պետք է մարվեն»,-ասաց նա և նշեց, որ շղթան պետք է գործի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ