Ադրբեջանի զինուժն ինտենսիվ կրակ է բացել
Փետրվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Իստիգլալ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: