Ալիեւի տիկնոջ թեկնածության առաջադրման հետ կապված սկանադալի հետքերը Մոսկվա ՞ են տանում
Ադրբեջանի իրավապահ մարմիններն սկսել են ստուգել “Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ” կուսակցության գործունեությունը, որն առաջադրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Կուսակցության ղեկավարությունը պնդում է, որ առաջին տիկնոջ թեկնածության առաջադրման հետ կապված սկանդալի հետքերը տանում են Մոսկվա:
“Кавказский узел”-ը հիշեցնում է, որ Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրելու մասին կուսակցության ակտիվիստները հայտնել էին հունիսի 15-ին, սակայն կուսակցության մամլո ծառայությունն այդ մասին հայտարարել է հունիսի 21-ին: Ավելի ուշ կուսկացության ներկայացուցիչները հերքերցին այդ ինֆորմացիան: կուսակցության ղեկավար Ֆաթմա Ալիեւայի խոսքով` առաջին տիկնոջ թեկնածությունն առաջադրել է մարդկանց մի խումբ, որի անդամները հեռացված են կուսակցությունից, ինչն էլ նա “սադրիչների ձեռքի գործ” է անվանել:
Իր հերթին կուսակցության փոխնախագահը` Սեւդա Խուրշուդովան, հայտարարել է, որ լեգիտիմ կառուցվածքը, հենց իրենց կուսկացությունն է: “Մենք դեմոկրատական հիմքի վրա ենք որոշում կայացրել: Կուսակցության անդամներն աջակցել են Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը: Մենք նույնիսկ հրապարակել ենք համագումարի տեսագրությունը”,-նշել է Խուրշուդովան: