03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանուն Ներսիկ Նազարյանի դստեր. Հրապարակ

Ֆելինիի “Քաղցր կյանքը” ֆիլմը վերջին շրջանում բեմադրվում է Հյուսիսային պողոտայում. նախորդ օրն այնտեղ կարմիր, շատ մեծ սիրտ էր բաբախում, ծաղիկներից “բաղկացած” ճերմակ արագիլների ուղեկցությամբ: 

Ըստ “Հրապարակ”-ի, շոուն կատարյալ էր, էլիտարներից նայողների տոնը զգլխիչ էր նրանով, որ սույն սիրո առասպելի “արքայադուստրը”, հանուն որի այդքան ծաղիկներ հասցվել էին “պողոտա”, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դուստրն էր, իսկ ծաղկային կոմպոզիցիայով յուր սերն արտահայտողն էլ ոչ անհայտ Աբոյի ուստրն էր՝ ԲՀԿ-ական երեւանյան շտաբի պետ, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդին:

Նա, ի դեպ, նույն քաղաքապետարանի ընտրությունների նախօրեին մեքենայում զենք պահելու “գործով” էր անցնում: Այսպիսով շոուն հարստացնելով եւս մեկ` “լյավ տղա&ոստիկանի աղջիկ” դետալով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ