12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մխիթարյանը ցլի պես ուժեղ է»

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել է «Լեսթերին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Երկրպագուները հերթական անգամ հիացած էին 28-ամյա ֆուտբոլիստի խաղից: Armsport.am-ն առանձնացրել է ֆուտբոլասերների  մեկնաբանություններից, թերևս, ամենահետաքրքիրները․

@High_Sparow

«Միկին ցլի պես ուժեղ է: Նրա ոտքերը ծառի բնին են նման»:

@crater1809

«Ամենալավը Մխիթարյանի արձագանքն էր Մատայի գոլին: Ամեն ինչ պատրաստեց իսպանացու համար և տոնեց գոլը, ինչպես Աստվածը»:

@Weirdo_yeo

«Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է»:

@eksaquarius

«Գիգսն Ուելսի կախարդն էր, իսկ այժմ ունենք կախարդ Հայաստանից»:

Paulhmufc@

«Սիրում եմ այս տղային, ինչպիսի ֆուտբոլիստ է նա»:

@danyal_ahad

«Նա թիմի առանցքային ֆուտբոլիստն է: Միկին շատ աշխատեց այսօր, լավ խաղ: Բարձրակարգ ներկայացում»:

JCaesarRedDevil

«Այլևս երբեք չեմ ցանկանում Պոգբային տեսնել փլեյմեյքերի դիրքում, Միկին ամեն ինչ լավ է անում»:

@BorgJoeborg1717

«Միկին Սքոուլսի և Գիգսի խաչասերումն է»:

@trojancountry99

«Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է, առաջ»:

@arjunsomal

«Մանչեսթեր Յունայթեդ», նրան ցմահ պայմանագիր առաջարկեք»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ