26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեներալներ, օլիգարխներ. նկատի ունենանք նրանց ունակությունները

«Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ ցուցակում լինելու են օլիգարխներ ու գեներալներ:

Անդրադառնալով լուրերին, թե ՀՀԿ կանանց միջև պայքար կա՝ նա նկատեց. «Այնպիսի համերաշխ մթնոլորտ, ինչպիսին որ ՀՀԿ կանանց մոտ է, ես այլ տեղ չեմ տեսել: Զարմանում եմ այդքան կին մեկտեղ և այդպիսի համերաշխություն»: Բաղդասրյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ ծանր որոշում պետք է կայացնեն ընտրացուցակները կազմելիս: «Դա մեզ համար ծանր որոշում չէ, դա մեզ համար քաղաքական որոշում է , իսկ քաղաքական որոշումները բոլորի համար ընկալելի են, համենայն դեպս այդ կարգապահությունը կա մեր կուսակցությունում»,- ասաց նա:

Հարցին, թե չի վախենում որ վերահսկողությունից դուրս կգա ամեն ինչ՝ հաշվի առնելով թիմակիցների պայքարը միմյանց միջև ռեյտինգային ցուցակով, Բաղդասարյանն արձագանքեց. «Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած գցած լինեն, պետք չէ վախենա որևէ մեկն, ով քաղաքականության մեջ է»:

Հարցին՝ Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը կլինեն ցուցակում, Բաղդասարյանն արձագանքեց. «Մհեր Սեդրակյանը մեր կուսակցության անդամ է, քննարկումների փուլում է: Անունների մի անդրադարձեք, անուններ դուք ինձանից չեք լսի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ