26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանը կառաջադրվի Արաբկիրում

Հայ ազգային կոնգրեսը ռեյտինգային համակարգի հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ»:

Արամ Մանուկյանը հայտնեց նաև, որ Արաբկիրում է առաջադրվելու:

Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ իրենց դաշինքի հետ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է համագործակցում, նա պատասխանեց. «Մանրամասների մեջ ես չեմ խորանա, որովհետև ես չեմ ցանկանում երկրորդել մեր այն մեծ մեսիջը, որով մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ: Դուք էլ փորձեք տրամադրվել այդպես»: Ըստ նրա՝ անկարևոր է, թե ում հետ կգնան, ում հետ չեն գնա:

Ինչ վերաբերում է նրան, թե երբ պատրաստ կլինի վերջնական ցուցակն, ապա պատգամավորը շեշտեց, որ այդ հարցն էլ իրեն այդքան չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ