01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Թայլանդի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թայլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:

Թայլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Թայլանդը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ, և ինքը ջանքերի չի խնայի երկկողմ օրակարգը հարստացնելու համար:

Քննարկվեց երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացումը, անդրադարձ արվեց միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման հարցերին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերի՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խրախուսման շուրջ։ Երկուստեք շեշտվեց զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը և այն բացահայտելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ