Աշխատավարձի պարտքը չի մարվել /ֆոտո/
Ռեջիոն Էներջիի, այնուհետ¨ Վանաձոր-Քիմպորմի կազմում ընդգրկված ՋԷԿ-ի 153 աշխատակցի աշխատավարձի պարտքը կազմում է 130 միլիոն դրամ: Դեռ չորս տարի առաջ մոտ 100 աշխատակից շահել է դատական գործը, մինչ¨ օրս սակայն աշխատավարձի պարտքը չի մարվել: Վանաձոր-ՋԷԿ-ի աշխատակիցների խոսքով՝ արդեն չգիտեն էլ ում դիմեն, ումից պահանաջեն իրենց հասանելիքը:
Այսօր վաղ առավոտից արտադրամասի նախկին աշխատակիցները հավաքվել էին Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակում՝ պահանջելով վճարել դեռ 2011թ.-ի չորս ամսվա աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը: Ցույցի նպատակն էր մեկ անգամ ևս հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը՝ տարիներով չլուծված խնդրի վրա: Բողոքի մասնակիցները հեռացան՝ նշելով, որ կշարունակեն պայքարը այնքան, մինչև որ դրական տեղաշարժ կլինի, հակառակ պարագայում պատրաստ են ձեռք առնել ծայրահեղ միջոցներ: