23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռազմական փորձագետ. Ադրբեջանը “Սովինֆորմբյուրոյի” գործելաոճով է շարժվում

Ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, հղում անելով իր իսկ կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներին, գրում է, որ սույն թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈՒ շփման գծում 36 կորուստ է գրանցել` այն ներկայացնելով որպես “մեծ հաջողություն”: Միաժամանակ Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտությունների “Դոկտրինա” կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական ոլորտի հերթական մոնիթորինգի արդյունքները, ըստ որի` առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում պաշտպանական սեկտորի կորուստները 75-ի են հասնում, իսկ վիրավորների թիվը` 70-ի: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ ցուցանիշներին, ռազմական փորձագետ Արամ Ալավերդյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ կորուստների վերաբերյալ ներկայացված, այսպես ասած, “վիճակագրությունը”, որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ հայկական կողմ այդքան կորուստներ նույնիսկ ողջ տարվա ընթացքում չի ունենում` տեղեկացնելով, որ ողջ կորուստները (ոչ միայն մարտական պայմաններում) 2011 թվակականին 34-ն է եղել:

“Ադրբեջանական մամուլը, “վիճակագրություն” է ներկայացնում, որն արդեն իսկ խոսում է Ադրբեջանի զինված ուժերի խայտառակ ցուցանիշների մասին: Չէ որ հայկական բանակին թվապես մի քանի անգամ գերակշռող ադրբեջանական զորուժը, որի ֆինանսական ներուժն ըստ իրենց գերազանցում է ՀՀ պետբյուջեն, հետեւելով ադրբեջանական իշխանությունների հանցավոր քաղաքականությանն ու հրամաններին, անընդհատ միտված է մարդկային կյանքեր խլելուն: Հետեւաբար, նույնիսկ իրենց իսկ ներկայացրած վիճակագրությամբ մեկ հայ զինծառայողի մահը “կրկնակի ու եռակի թանկ է նստում” ադրբեջանական զինուժի համար: Սա սեփական պարտության ակնհայտության վառ ապացույցներն են, որը, սակայն, շատ այլ ռազմավարական խնդիրների հետ միասին, Ադրբեջանում ներկայացվում են իբրեւ “հաղթանակ”, այն էլ “փառապանծ””,- նշեց ռազմական փորձագետը:

Ըստ նրա` ադրբեջանական մամուլում հայտնված նյութից ակնհայտորեն զգացվում է, որ այն մամուլում է հայտնվել Ադրբեջանի ՊՆ “թեթեւ ձեռքով”, որով վերոնշյալ գերատեսչությունը փորձում է քարոզչական հաջողություններ արձանագրել:

“Ի դեպ, հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալ “վիճակագրությունը” ներկայացրել է ադրբեջանական մամուլը, ինչը նշանակում է, որ այն անկասկած ապատեղեկատվություն է եւ մեր բանակը կորուստների մասին տեղեկությունները ճշգրիտ չեն, իսկ թշնամու կորուստները շատ ավելին են, քան ներկայացնում է ալիեւյան բռնապետության պետական քարոզչամեքենան: Բնական է, որ եթե տեղեկատվությունն իրենցն է, ապա իրենց կորուստները նվազեցված են ներկայացվում, իսկ հայկական կողմինը` գերազանցված: Սա նման է խորհրդային “Սովինֆորմբյուրոյի” փառապանծ հաղթանակների ցուցանիշների օրինակին, երբ ներկայացնում էին հակառակորդի կորուստները, սակայն լռում սեփական կրկնակի ու եռակի կորուստների մասին”,- եզրափակեց բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ