26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտությունը առաջին հերթին վտանգ է Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԼՂ հակամարտությունն ուղղակիորեն վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը:

Ինչպես գրում է РИА Новости-ն, մեկնաբանելով ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»՝ Զախարովան ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է գնահատի իր անվտանգությանը սպառնացող վտանգները:

«Ես կարծում եմ, որ հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտությունը: «Սակայն ցանկացած նախաձեռնության կարևորագույն առաքելությունը պետք է լինի գիտակցումը, որ փոխադարձ ընդունելի և փոխզիջումային, խաղաղ կարգավորմանն այլընտրանք պարզապես չկա: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հենց այդ կոնկրետ խնդրի լուծմանը»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ