09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արփինե Հովհաննիսյանին չի առաջարկվել գլխավորել ՀՀԿ կանանց ցուցակը

«Դուք կհամոզվեք` ճաքեր տալիս է, թե ոչ առաջիկայում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, ՀՀԿ Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ը ճաքեր տալիս է հաշվի առնելով վերջին օրերին կուսակցությունից եղած արտահոսքը` ի դեմս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի:

«Ես ափսոսում եմ նախևառաջ, բայց որևէ մեկնաբանություն այդ հարցի կապակցությամբ ես չեմ պատրաստվում տալ»:  Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ մայր գետից պոկված առվակների մասին, նախարարն ասաց, որ նրա որևէ խոսք չի մեկնաբանում. «Հատկապես երբ դա արված էր փոխաբերական իմաստով արտահայտված ձևակերպմամբ, ու ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրա խոսքը»:

Լուրերը, թե ինքն է գլխավորելու ՀՀԿ կանանց ցուցակը, նախարարը ոչ հերքեց, որ հաստատեց, նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: «Ցուցակը կհրապարակվի, բոլորդ կիմանաք»: Նա հայտնեց, որ իրեն ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ