27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հե՞շտ կլինի Աբրահամյանի ռեսուրսի դեմ

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում է լինելու:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Արարատում է առաջադրվելու:

Մեր դիտարկմանը, թե այստեղ ամենայն հավանականությամբ կառաջադրվի նաև նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ում ազդեցությունը Արարատում բավականին մեծ է, Արայիկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրենք ուզում են առաջադրվել, թե չեն ուզում, թե ինչ են անելու, ես առաջադրվելու եմ: Ընտրություն է, հազար ու մի մարդ կարող է առաջադրվել, այնքան կուսակցություն, այնքան մարդիկ, կարող է և իրենք էլ առաջադրվեն, ի՞նչի մասին է խոսքը»:

Հարցին, թե հե՞շտ կլինի պայքարը Հովիկ Աբրահամյանի տասնամյակներ մարզում կուտակած ռեսուրսի դեմ, Արայիկ Գրիգորյանը պատասխանեց, որ  ժողովուրդը կորոշի:

Հետաքրքրվեցինք նաև հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նոր մարդիկ դուրս կգա՞ն ՀՀԿ-ից. Արայիկ Գրիգորյանը բացառեց, թե «նման բան չի կարող լինել Արարատից»:

Հիշեցնենք, որ ռեյտինգային ընտրական համակարգով ունենալու ենք  13 ընտրատարածք` յուրաքանչյուր մարզ ներկայացնելու  է մեկ տարածք, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը դիտարկվելու  են համատեղ, Երևանը բաժանվելու  է 4 տարածքների։ Արդյունքում, գործող 41 ընտրատարածքները փոխարինվելու են  13-ով: Իր ազդեցությունը մարզում ուժեղացնելու կամ այն պահպանելու համար հավանաբար հենց այս նույն ընտրատարածքում կառաջադրվի  Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատի քաղաքապետն է:  Առավել ևս նախկինում էլ Արարատում միշտ այս երկու ուժերի միջև պայքար է եղել:

Հովիկ Աբրահամյանը երեկ դիմում է ներկայացրել՝ ՀՀԿ-ի անդամակցությունը դադարեցնելու համար: Իսկ նախքան այդ էլ հրապարակային պատասխանել էր նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո կոշտ քննադատությունների արժանացավ ՀՀԿ-ականների կողմից:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ