Քրիստոսը զգուշացրեց
Փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին.
-Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել:
Հիսուս պատասխանեց.
-Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»: Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս սպանվի:
-Երուսաղեմ, Երուսաղեմ, դու, որ սպանում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված պատգամաբերներին, քանի~ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է իր ձագերին հավաքում թևերի տակ, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք: Ահա «պիտի լքվի ձեր տունը»: Եվ ասում եմ ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»:
(Ղուկասի ավետարան 13:31-35)