Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երեկ տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմում է գրել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Henaran.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը:
Վերջինս ընդգծեց՝ մարզպետը հրաժարականի դիմում է գրել` այն ներկայացնելով վարչապետին:
Ավելացնենք նաև, որ մեզ հետ հեռախոսազրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրեց՝ Ռուբիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել: