08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աստված որի՞ն պետք է լսի

Մենք՝ մարմնավոր կյանքով ապրող մարդիկս, որ հոգևորի մասին ոչինչ չենք մտածում, ուզում ենք, որ աղոթքը զգալի, տեսանելի, շոշափելի կերպով մեր ցանկացածը բերի մեր ձեռքը, մեր գրպանը դնի, մեր տունը, մեր այգին լցնի: Բայց այն ժամանակ էլ ի՞նչ գին պետք է ունենար աղոթքը: Դո՛ւ էլ կաղոթես, ե՛ս էլ կաղոթեմ, մեզ պես հազարավորներն էլ կաղոթեն, ամեն օր, ամեն ժամ կաղոթենք, և շատ անգամ էլ միմյանց դեմ, ու շատ անգամ անմիտ բաներ կխնդրենք: Ի՞նչ կլինի, եթե ամենքիս խնդրածն էլ հենց մեր ուզածի պես կատարվի. բրուտը արև կուզի, երկրագործը՝ անձրև, Աստված որի՞ն պետք է լսի: Եթե ինչ որ մտքովդ անցկացնես իսկույն կատարվի, ապա այդպիսի աղոթքը ոչ թե Աստծուն որդիաբար սիրելուց առաջ եկած կլինի, այլ՝ շահասիրությունից: Եվ ո՞ր անխելքը չի աղոթի այդպիսի Աստծուն, որ իսկույն լսում է և անհաշիվ կատարում է ամենքի ուզածը:

Ս. Հովհան Ոսկեբերան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ