10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահի եղբոր սանիկն է ե՞ւ. ՉԻ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանն աշխատանքային այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ տեսչության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ստիպված են եղել դիմում գրել եւ հեռանալ:

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն”  թերթի, նրանց դիմումները, սակայն, չեն ստորագրվել: Թերթին փոխանցեցին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Խալիկյանը պահանջել է մեկ ստուգումից տուգանք բերել 1 միլիոն ՀՀ դրամի եւ դրանից ավել չափով, սակայն աշխատակիցները դիմադրել են՝ ասելով, որ մաքսիմում մեկ ստուգումից, եթե իսկապես խախտումներ արձանագրվեն, կարող են 300 հազար դրամ “բերել”: Կողմերը “համաձայնության չեն եկել”, եւ նրանք ստիպված դիմում են գրել:

Ի դեպ՝ Խալիկյանը նախընտրում է աշխատանքի ընդունել իր հետ ազգակցական կապ ունեցող մարդկանց: Մեկ հավելում եւս՝շուկայի վերահսկողության վարչության պետ Լեւոն Խալիկյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի սանիկն է:

Խալիկյանը թերթի հետ զրույցում հաստատեց, որ, այո, դիմումներ գրողներ եղել են, շուրջ 9 մարդ, այդ թվում Խալիկյանի տեղակալը, սակայն ազատման դիմում ստորագրողը ոչ թե ինքն է, այլ նախարարության աշխատակազմի ղեկավարը: Մնացածի մասով Խալիկյանը հերքեց, փոխարենը հաստատելով, որ ինքը Լեւոն Սարգսյանի սանիկն է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ