Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ սաստիկ կցրտի
Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.80C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: