27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն ունի 2 տարբերակ

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀԿ-ից առանցքային որոշ դեմքերի հեռացումը պայմանավորում է հետևյալով. «Իրենք հայտարարել էին, որ փոփոխությունների են գնում, դեմքեր են փոխում, որպեսզի տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Այդ մարդիկ, ովքեր հեռացել են ՀՀԿ-ից,  ըստ քաղաքագետի` հասկացել են, որ իրենց ծառայությունները պետք չեն տվյալ պահին, ու այդ պատճառով էլ փնտրում են ուրիշ ճանապարհներ: Նշենք, որ ՀՀԿ-ը լքելու մասին հայտարարել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրան հավանաբար կհետևի Մհեր Սեդրակյանը, այսօր հեռանալու մասին է հայտարարել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Սարգսյանն ընդգծում է` խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր անօրինական բիզնեսով են զբաղվում ու նրանց մանդատ է հարկավոր: Հովիկ Աբրահամյանը կհամալրի « Ծառուկյան դաշինքը», թե ոչ, Մանվել Սարգսյանը չգիտի: Միայն նշեց, որ եթե Ծառուկյանն այսպիսի ֆիգուրների է հավաքում իր կողքին, դա իշխանության խաղն է: «Ծառուկյանն ազատ մարդ չէ ու որոշում ընդունող երբեք չի եղել, չի կարող միայնակ նման որոշում կայացնել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կարծում է, որ Ազգային ժողովի ընտրությունների շեմին նախկին վարչապետը հստակ հասկացել է, որ առաջ գնալու տեղ էլ չունի ու նրան այլեւս գլխավոր ֆիգուր չեն տեսնում: «Նա շանս ուներ վարչապետ եղած ժամանակ: Տեսավ, որ այլևս շանս չունի ու հեռացավ»,- Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը:

Հնարավոր է արդյոք, որ Աբրահամյանը միանա «Ծառուկյան դաշինքին»,Henaran.am-ի հարցին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանեց.

«Աբրահամյանը ունի երկու տարբերակ՝ կա՛մ միանալ «Ծառուկյան դաշինքին», կա՛մ միանալ Սեյրան Օհանյանի դաշինքին»։ Եթե Ծառուկյանն ու Աբրահամյանը համատեղ գործեն, ապա Հայաստանում, ընտրական ավանդույթների համաձայն, կարող են գոնե երկրորդ տեղն ունենալ։ Եւ եթե Հանրապետական կուսակցությունը կայուն մեծամասնություն չապահովի, արդեն երկրորդ փուլում նրանք պետք է միմյանց դեմ մրցեն, և երկրորդ փուլի դեպքում Հանրապետական կուսակցության հնարավորություններն ավելի են նվազում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ