25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ցիկլոն է մոտենում․ ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է․

«Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ: Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճնը կտրուկ կնվազի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի»:

www_infografika_30.01.2017.588ed08df411b

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ