Մինուճար տղա էր.Մահացած զինվորը կապիտանի որդի էր
Երեկհունվարի 26-ին մահացած կուրսանտ Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։
Գյուղապետարանի աշխատակիցը Henaran.am-ին փոխանցեց, որ Սարգիսը զինվորականի ընտանիքից է։
Մահացած զինծառայողի հայրը կոչումով կապիտան է: Նա երկու քույր ունի: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Սարգիսը առողջ է եղել ու նրա մահը ցնցել է բոլորին:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: