Սամվել Կարապետյանը երրորդն է. Փաստ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում`Forbes-ի վարկածով:
Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ն: Եկամուտը գնահատվում է 670 մլն ԱՍՆ դոլար:
Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի` գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմելէ $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին’ $960 մլն, 2014-ին’ $1,08 մլրդ, 2015-ին’ 610 մլն ԱՄՆ դոլար: