06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԵԿ նախագահը Նիկոլ Փաշինյանին բանանի շուկայի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ է տվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հանդիպում են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ն. Փաշինյանը:

«Այսօր այցելեցի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ինձ տրամադրեց բանանի և մի քանի այլ շուկաների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ։

Առաջիկայում այդ տվյալների ուսումնասիրության արդյունքում կձևակերպեմ հարցադրումներ, որոնց պատասխանները գտնելը կդառնա ՊԵԿ-ի հետ մեր համատեղ խնդիրը։

Պայմանավորվեցինք, որ գործընթացը կլինի հրապարակային»:

Հիշեցնենք, որ բանանի շուկայի վերաբերյալ պատգամավորը հայտարարություններ էր արել «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ