ԼՂ կառավարության տարեսկզբյան նիստը տեղի է ունեցել Բակո Սահակյանի նախագահությամբ
Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ ԲակոՍահակյանի նախագահությամբ:
Նիստում գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեությանմիջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ նախագահի 2007 թվականիդեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրան ենթակա գործադիր մարմիններիգործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմիններիառաջարկությունների հիման վրա և ուղղված է կառավարության գործունեության 2015-2017 թվականների ծրագրիիրագործմանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ 89 միջոցառումներիընդգրկումը տարեկան ծրագրում պայմանավորված է իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականությանապահովման, արդի իրավիճակներով առաջադրված խնդիրների կատարման և մի շարք օրենքների կիրարկումնապահովելու նպատակով իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Միջոցառումների հիմնական մասընախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաև տնտեսության ուբնապահպանության ոլորտների ընթացիկ խնդիրների իրագործում:
Գործադիր մարմնի 2017 թվականի գերակա խնդիրներով սահմանվել են կառավարման համապատասխանպետական մարմինների կողմից ընթացիկ տարում իրականացման համար նախատեսված՝ կառավարությանգերակայությունների իրագործմանն ուղղված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Կառավարությունը հաստատել է ԱՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալներդրումների պետական պատվերի ծրագիրը: Այն մշակվել է՝ հաշվի առնելով նախագահի տվածհանձնարարականները, կառավարության գործունեության ծրագրով քաղաքաշինության բնագավառումսահմանված խնդիրները, ինչպես նաև 2017-2019թթ. ԼՂՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները և Ազգայինժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջարկությունները:
ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ 2017թ. պետական բյուջեի միջոցներիհաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 11 մլրդ 700 մլն դրամ, նախորդ տարվա 11 մլրդ 660 մլնդրամի դիմաց: Այն կազմում է 2017թ. պետական բյուջեի 12.4 տոկոսը:
Ծրագրի գերակա ուղղություններից է բնակարանաշինությունը, որն իր մեջ ընդգրկում է բազմազավակ, զոհվածազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման,կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրներիապահովման ենթածրագրերը: Բնակարանաշինության ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 1 մլրդ 602մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնք կուղղվեն փոխանցվող և վերանորոգվող օբյեկտներիավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների կառուցման աշխատանքների սկսմանը:
Հանրապետության հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրովնախատեսվում է կրթության ոլորտին ուղղել ավելի քան 717 մլն դրամ:
Մշակույթի բնագավառում կիրականացվեն մոտ 22 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես, ավարտինկհասցվի Ասկերան քաղաքի արվեստի դպրոցի շենքի վերակառուցումը:
Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 2 մլրդ 238 մլն դրամի շինարարականաշխատանքներ: Մասնավորապես, ԼՂՀ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման ևշահագործման համար նախատեսված է 100 մլն դրամ, Ստեփանակերտ–Գորիս ավտոմայրուղու պահպանման ևշահագործման համար՝ 144 մլն դրամ, իսկ ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման ևվերակառուցման նպատակով կհատկացվի 270 մլն դրամ: 300 մլն դրամ կուղղվի ԼՂՀ բնակավայրերում փողոցների և գյուղերի գյուղամիջյան ճանապարհների սալապատմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացվելուէ ավելի քան 1 մլրդ 727 մլն դրամ, որը կուղղվի հիմնականում կրթության համակարգի շենքերի բարելավմանը,հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցմանը:
Պաշտպանության բանակի առաջնագծում դիրքերի կահավորման և հողային աշխատանքների իրականացմաննպատակով ևս լրացուցիչ գումար է նախատեսված՝ 1 մլրդ 500 մլն դրամ:
Ջրամատակարարման ծրագրով նախատեսվում է ավելի քան 806 մլն դրամի սահմաններում աշխատանքներ իրականացնել 17 համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ:
Կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգիիրականացումն ապահովող 2017-2019թթ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրով սահմանված են ժողովրդագրական քաղաքականության հիմնական խնդիրները և ուղղությունները՝ մասնավորապես, ծնունդներիաճի ապահովում, մանկամահացության ցուցանիշի բարելավում, երիտասարդ ընտանիքներին պետականաջակցության տրամադրում, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերիարդյունավետության բարձրացման նպատակով մոնիթորինգի իրականացում և գնահատում, երիտասարդընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչությանսեռատարիքային կառուցվածքի աստիճանական բարելավում, երեխաների խնամք և պաշտպանությունիրականացնող հաստատություններում խնամվող երեխաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում ևայլն:
ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015-2016 թվականներին հանրապետությունում արձանագրված հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ նախարարի ներկայացման՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է 2471 ծնունդ, որը 2015 թվականիհամեմատ (2582) նվազել է 111-ով: Մահացածների թվաքանակը 2016 թվականին կազմել է 1222՝ 2015 թվականի(1290) համեմատ նվազելով 68-ով: Բնակելի տներ հատկացնելու նպատակով 2016 թվականին հաշվառման էվերցվել 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 40 ընտանիք, որը 2015 թվականի համեմատ աճել է 23-ով (17ընտանիք): Երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով հանրապետությունումիրականացվող պետական ֆինանսական աջակցության ծրագրերից 2015-2016 թվականներին օգտվել են 120շահառուներ, որից 68-ը՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ ձեռք բերելու, իսկ 52-ը՝ գյուղական վայրերումբնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու համար տրամադրվող պետական ֆինանսականաջակցությունից:
Հաշվի առնելով 2016 թվականին արձանագրված ժողովրդագրական ցուցանիշները՝ 2017-2019 թվականներիպետական ծրագրով շարունակվելու են իրականացվել ծնելիության խթանմանը, ընտանիքի պաշտպանությանը,մահացության մակարդակի նվազեցմանը, բնակչության առողջության պահպանմանը և ժողովրդագրականզարգացման այլ ուղղություններին վերաբերող՝ նախորդ տարիներին իրականացված բոլոր ծրագրերը:
Իր եզրափակիչ ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:
Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:
Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:
«Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: