Հայտնաբերվել է 87-ամյա բնակչի դին
Հունվարի 23-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1928 թ. ծնված Ռ. Հ.-ի (ծնվ. 1928թ) դին: