25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 27-ամյա կնոջը

Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չիվերադարձել:
Հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվհետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողականաշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման էենթարկվել 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է 27-ամյա կնոջ դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից Եղեգնաձոր տանող ճանապարհի 5-րդ կմ-ի 300 մ հատվածի մայրուղու մայթեզրին գտնվող ձորակում:
Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է,որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է 540 հազար դրամ գումարի պարտքը  Ք. Ա.-ին չվերադարձնելու նպատակով:
Գարեգին Եղիազարյանը ձերբակալված է:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ