22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընկեր Վահանին դեռ չեն բռնել. Հրապարակ

ԱԺ պատգամավորները մասնակցում են “օգնիր եղբորդ” սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձը՝ 10.000 դրամ փոխանցում են այդ հաշվեհամարի վրա, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է:

Այս մասին գրում է “Հրապարակ”-ն ու  նշում, որ պատգամավորները զանգում եւ հարցնում են ընկեր Վահանին՝ իր մոտ ամեն կարգի՞ն է, հո բան չի պատահել:

“Բանն այն է, որ գլխավոր դատախազի միջնորդությանն առնչվող իր ելույթի ժամանակ Հովհաննիսյանն ասել էր՝ կարո՞ղ է հաջորդն էլ ես լինեմ, որովհետեւ “Օգնիր եղբորդ” ակցիայի շրջանակներում ինքը եւս գումարներ է կանխիկացնում, փոխանցում, որոշակի գործարքներ կատարում, այն պարզ պատճառով, որ չի կարող հասնել Սիրա “Բլոկ-պոստեր””,- գրում է թերթն ու հավելում, որ Վահան Հովհաննիսյանը պատգամավորներին պատասխանում է, որ չէ` լավ է ամեն ինչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ