ՀՀԿ-ն հաղթել է ԲՀԿ-ին
Երեկ հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում կայացան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին ՀՀԿ-ական, 45-ամյա Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական, 44-ամյա Վազգեն Ղազարյանը:
Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, 723 կողմ ստացել է Կարո Կարապետյանը, 623 կողմ Վազգեն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մահացել է այս տարվա մայիսի 19-ին, ավտովթարից: Նա 2012թ. սեպտեմբերի 9-ին գյուղապետ էր ընտրվել ԲՀԿ-ի առաջադրմամբ, որից հետո դարձել էր ՀՀԿ անդամ: